Հանրային պառակտված իրականության մեջ մարդիկ լիովին կորցրել են ապրումակցության զգացումը։ «Բաժանիր, որ տիրես» սատանայական ասույթը՝ պետական մակարդակով հավատամքի վերածված, ամեն օր սնուցում ու խրախուսում է այս իրավիճակը...
2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանը որևէ լուրջ նախապատրաստություն չձեռնարկեց, թեև, ինչպես ինքն է այսօր խոստովանում, գիտեր, որ հարձակում է սպասվում։ Եվ այսօր ընդդիմությունն ու մենք բոլորս արդարացիորեն պախարակում ենք նրան այդ դիտավորյալ և հանցավոր անգործության համար...
Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է։ Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշյայի էվոլյուցիոն հանգրվանին։
Կա հասարակություն, որը Մայր Աթոռի դռան մոտ նույնիսկ խոր շնչել չի համարձակվում՝ գիտակցելով, թե որտեղ է գտնվում, և կա հասարակություն, որը քացի է տալի այդ դռանը...
Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որով հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Դա կոչվում է ժխտողականություն, և այդ երևույթը պատժելի է օրենքով...
Ապատիա։
Կապիտուլյանտը ինչ խելքին բրթի` ասում ա, ասելը քիչ է, նաև անում ա։
Ժողովուրդը լռում է, հասարակությունը պառակտված է, մարդիկ անտարբեր են... Ավազի հատիկների նման սահուն հոսում է ժամանակը...
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարությունը...
Արքիմեդն ասում էր՝ տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն...
Քաղաքացիական հասարակությունը երկիրը ժողովրդավարացնող գործիք է, որը հավասարակշռում է իշխանության և հասարակության փոխհարաբերությունները, հարթելով սուր ծայրերը...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...